Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն։
Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցի ընթացքում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումը պետության առաջնահերթություններից է։ Նախարարը նաև շեշտել է տարեցներին տրամադրվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարձրացման, ինչպես նաև ինքնազբաղվածության ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։