• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը զգուշացնում է Հայաստանի համար նոր աշխարհաքաղաքական վտանգների մասին

— Հեղինակ ` —
01/08/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Նիկոլն ամեն ինչ անում է, որ Թուրքիան հնարավորություն ստանա էթնիկ զտումների ենթարկելու Հայաստանը». Զաքարյան
0
SHARES
27
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով ու Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, քպ-ական կառավարությունը, 2025թ-ից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակի մեջ:

Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակի մեջ ենք: Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը: Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները մտածում են, որ չափազանցեցնում ու անհիմն քննադատում եմ: Աստված դրանց հետ:

Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հանազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը՝ Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։

Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ներգործությունն իր սահմանների մերձակայքում: Մոսկվան (որոշ դեքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի ու անցման դեպի Միջին Ասիա։

Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշված ու բոլոր հնարավոր սցենարների պարագայում՝ ինքնուրույն դերակատարումն ու դեմքը պահող քաղաքականություն:

Հայաստանի պարագայում՝ գլխավոր պրոբլեմը դեպի Արևմուտք թեքվելու կամ ՌԴ  (ԵԱՏՄ) հետ կապերի պահպանման միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ՝ որպեսզի էական դերակատարում (արժեք, կշիռ) ունենանք Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։

Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի՝, բայց հնարավոր է ու անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով:

ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրի մեջ արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով: Փոխարենը՝ ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ և նոր սպառնալիքների:

Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման միջև, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին ի վնաս մեզ:

Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարը, Նիկոլի կառավարության պարագայում՝ ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի թողնի։

Ինչ անե՞նք: Շարունակենք ծափ տալ ռուսների հետ խորացվող հակադրությունների՞ն, առանց դետալներին ծանոթ լինելու՝ ոգևորվենք ԹՐԻՓՓ-ի նախագծո՞վ, միամտաբար հավատանք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյա՞նք են նախատեսել, անտեսենք մերձավորարևելյան սպառնալից զարգացումնե՞րը, անվերապահ հավատանք ռուսնե՞րին կամ եվրոպացիերի՞ն, թե խելքներս գլուխներս հավաքենք ու լրջորեն զբաղվենք մեր երկրի պրոբլեմներով»,- նշել է Զաքարյանը։

Tags: Արտակ Զաքարյան

Վերջին նորություններ

  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
  • Գազատարի վնասման պատճառով Աջափնյակում գազամատակարարում է դադարեցվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.