• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Աշխարհն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու եզակի հնարավորություն ունի. The National Interest

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/09/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր, Տարածաշրջան
0
Աշխարհն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու եզակի հնարավորություն ունի. The National Interest
0
SHARES
22
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Լեռնային Ղարաբաղում, մի քանի օրվա ընթացքում արտաքսեցին 120,000 էթնիկ հայերի, որոնց համար այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ տուն էր: Մի քանի մակերեսային հայտարարություններից բացի, միջազգային հանրությունը ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ այն եզակի հնարավորություն ունի իրավիճակը շտկելու: Այս մասին գրել է ամերիկյան The National Interest հանդեսը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների հարցերով գագաթնաժողովը (COP29), որը Բաքուն փորձելու է օգտագործել իր հեղինակությունը «փայլեցնելու» և իրեն որպես տարածաշրջանում առաջատար դրսևորելու նպատակներով: Սակայն ինչպես նշում է հոդվածի հեղինակ Թոմաս Բեքերը (Մարդու իրավունքների համալսարանական ցանցի իրավական և քաղաքական հարցերով տնօրեն, Կոլումբիայի իրավաբանական դպրոցում և Ուեսլեյան համալսարանում մարդու իրավունքների դասախոս), իրավապաշտպան համայնքն ի դեմս գագաթնաժողովի հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրությունը սևեռելու Ադրբեջանի չափազանց օդիոզ ռեժիմին, որը շարունակում է ագրեսիա պլանավորել Հայաստանի դեմ և չարաշահումներ թույլ տալ սեփական ժողովրդի նկատմամբ:

«COP29-ը կարող է հաթակ ծառայել պետական մակարդակի մասնակիցների համար՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի երկիրը դադարեցնի չարաշահումները, ինչպես նաև կոնկրետ ճանապարհ առաջարկի իրենց հայրենիքից վտարված բազմաթիվ մարդկանց», — գրում է The National Interest-ը:

Հոդվածագիր Թոմաս Բեքերն այնուհետև անդրադառնում է Արցախյան հիմնախնդրի պատմությանը, ներկայացնում 2020-ի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու նախորդ տարի Բաքվի զանգվածային հարձակումն Արցախի Հանրապետության վրա, ինչի հետևանքով այն ամբողջովին անցավ Ադրբեջանի օկուպացիայի տակ:

«Տարածքի զավթումն անողոք էր. ադրբեջանական ուժերը ոչնչացրել են գյուղերը, խոշտանգել բանտարկյալներին և գլխատել նրանց, ովքեր չափազանց հիվանդ կամ տարեց էին փախչելու համար: Թեև հրադադարը հաստատվել է, բայց Ադրբեջանի դաժանությունը չի հանդարտվել: Մենք Մարդու իրավունքների համալսարանական ցանցում (UNHR) անցած չորս տարին անցկացրել ենք՝ հետաքննելով այս և այլ չարաշահումները, որոնք հանգեցրել են անցյալ տարվա էթնիկ զտումներին: Հարվարդից, Օքսֆորդից, UCLA-ից, Ուեսլեյանից և Յեյլից մեր թիմն իրականացրել է յոթ փաստահավաք առաքելություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել վերջին ամսում: Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր ուսումնասիրած վայրագությունների մասին, այդ թվում՝ սրասափելի  խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման վերաբերյալ: Այս չարաշահումները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը ոչնչացնելու Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն են: Այս քաղաքականությունը բացահայտորեն քարոզվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «առնետներ», «շներ» և «բարբարոսներ», որոնք վարակված են «վիրուսով», որոնք «բուժվելու կարիք ունեն»», — նշում է իրավապաշտպանը:

Բեքերը հիշեցրել է, որ անցյալ տարվա էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելու մոտալուտ տեղահանման մասին: ՄԱԿ-ը հրապարակել է տարածաշրջանում ցեղասպանության վտանգի մասին զեկույց: Այլ ցեղասպանագետներ նույնպես ահազանգել են. Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, Genocide Watch-ը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բոլորը առանձին զգուշացումներ են արել Ադրբեջանի գործողությունների ցեղասպանական բնույթի մասին:

«Ցավոք, մեր ահազանգերն անտեսվեցին, և անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարվածներ հասցրեց… Թեև Ալիևը մերժում է Freedom House-ի կամ UNHR-ի նման կազմակերպությունների դատապարտումը, սակայն նրան մտահոգում է իր հեղինակությունը համաշխարհային առաջնորդների շրջանում, հատկապես Եվրոպայում, որը հանդիսանում է Ադրբեջանի հանածո վառելիքի հիմնական գնորդը: Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամտի 92,5 տոկոսը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է…

Համաժողովը կարող է վերջին հնարավորությունը լինել միջազգային հանրության համար՝ դատապարտելու Ադրբեջանին և կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական վերացումը։ Նրանք, ովքեր փախել են, պետք է վերադառնալու հնարավորություն ստանան կամ զգալի փոխհատուցում: Միջազգային հանրությունն իր պարտքը տալու հազվագյուտ հնարավորություն ունի. ինչպե՞ս այն կարձագանքի», — եզրափակել է հեղինակը:

Tags: Tribune.amադրբեջանալիև

Վերջին նորություններ

  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
  • Գազատարի վնասման պատճառով Աջափնյակում գազամատակարարում է դադարեցվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.