Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է։
Նա այս մեկնաբանությունն արել է X սոցիալական հարթակում օգտատիրոջ գրառման տակ, որը պարունակում էր տեղեկատվություն համաշխարհային իրական ՀՆԱ-ի աճին նպաստող 10 առաջատար երկրների մասին։ Առաջին տասնյակում էին Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Թուրքիան, Նիգերիան, Բրազիլիան, Վիետնամը, Սաուդյան Արաբիան և Գերմանիան։
«Ուժերի հավասարակշռությունը փոխվում է», — գրել է Մասկը։
Այսպես, առաջին տեղում Չինաստանն ու Հնդկաստանն են ՝ համապատասխանաբար 26,6 և 17 տոկոսով։ Ընդ որում, ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 9,9 տոկոս, իսկ Գերմանիայինը՝ 0,9 տոկոս:
Մասկը հունվարի 18-ին հայտարարել էր, որ ծնելիության մակարդակի համաշխարհային անկման ֆոնին ներկայումս վտանգված է որոշ երկրների գոյությունը: Գործարարը հավելել էր, որ եթե մարդիկ հրաժարվեն երեխաներ ունենալուց, մարդկությունն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ։

















