«Ես շատ ուրախ եմ Ադրբեջան այցելելու համար»։
Այս մասին Ադրբեջան կատարած այցի ավարտին օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է մի շարք կարևոր հարցեր ։
Վենսը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասում խաղաղությունն ու առևտրի զարգացումը կփոխարինեն պատերազմին։
ԱՄՆ փոխնախագահը Ադրբեջան կատարած իր այցը համարել է գերազանց և շնորհակալություն հայտնել նախագահ Իլհամ Ալիևին դրա համար։
Ադրբեջանի նախագահին անվանելով ազդեցիկ համաշխարհային առաջնորդ՝ Վենսը ընդգծել է, որ պետության ղեկավարի հետ քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը։
«Այսպիսով, դա հիանալի այց էր», — հավելել է Վենսը։

















