Հոկտեմբերի 22-ի գիշերը Բաքվի Նասիմի թաղամասում սպանվել են 85-ամյա Իոսիֆ Տկաչը և նրա կինը՝ Լյուդմիլա Տկաչը (ծնված 1944 թ.)։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Իսլամ Խադիևին (ծնված 1973 թ.)։
Իոսիֆ Տկաչը երկար տարիներ եղել է Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նրա կինը՝ Լյուդմիլան, երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ և 2015 թվականին, Ալիևի հրամանով նրան շնորհվել է «Վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչումը։