Ես բացարձակապես հետքայլ չունեմ անելու։ Իմ թիմակիցների վրա վստահ եմ, իմ վրա էլ եմ վստահ, ձեր վրա էլ եմ վստահ, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ «Բոլորիդ աչքի առաջ է այն, ինչը կատարվում է Գյումրիում։ Ես 7 տարի բացարձակ ոչ մի խնդիր չեմ ունեցել, ու հիմա այդ շեբենի խնդիրը դարձավ լուրջ հարց։ Պարզվեց, որ մարդիկ լուրջ կախվելու տեղ ունեն ու կախվել են դրանից։ Ինչ ուզում են, թող անեն, ինչ անում են՝ գյումրեցիների աչքի առաջ է արվում։ Հարցն այն է, որ իրենք հլը գյումրեցիներին լավ չեն ճանաչում»,-ասաց Գրիգորյանը։