• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
27/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Չպետության վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլը վիճակը հասցրել է այնտեղ, որ Ադրբեջանը Վատիկանում «կոնֆերանս» է կազմակերպում, որտեղ պետք է «գիտականորեն ներկայացվի», որ Արցախում ստեղծվածն աղվանների ժառանգությունն է»․ Միհրան Հակոբյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
11/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա». Մ. Հակոբյան

Երբ կար Հայաստանում պետություն, կային նաև այդ պետության կողքին ամուր կանգնած արտաքին ուժեր, դաշնակիցներ, համակարգեր, ճշմարտության և արդարության ջատագովներ: Ի վերջո՝ հայոց պետության, հավատքի, պատմության, դարդ ու ցավի հանդեպ հարգանք կար, տեղ-տեղ նաև վառ արտահայտված կարեկցանք կար, երևացող ու չերևացող աջակցություն կար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Երբ հայերը պետություն ունեին, Հայրենիք էին ազատագրում ու պահում, աշխարհն էլ այդ փաստի, այդ անասանելի ջանքերի նկատմամբ հարգանք ուներ: Երբ պետություն կար, Վատիկանը պատմության մեջ առաջին անգամ Հայ Առաքելական Եկեղեցուն իրեն հավասար քույր եկեղեցի էր ճանաչում, Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ էր կազմակերպում, Գրիգոր Նարեկացուն հռչակում էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ» ու Վատիկանի բակում Նարեկացու արձանն էր տեղադրում, բացում էր Վատիկանի գաղտնի արխիվն ու 7 հատորով տպագրում Հայոց ցեղասպանության մասին նյութերը:

Այս ամենն օդից չէր ընկել: Այս ամենը կար, որովհետև հայերն ունեին պետություն և պետական գործիչներ, որոնց երկար և համառ դիվանագիտական աշխատանքի արդյունքում կար այն, ինչն իսկապես հպարտության առարկա էր՝ ներսում և դրսում: Բայց սա ինչպես ասում են՝ նախորդ կյանքում էր: 2018-ին հայերը «դուխով» և «լավ ա լինելու» գոռալով՝ մերժեցին պետությունն ու իշխանության բերեցին անկիրթ փողոցայինների:

7 տարվա չպետության գրանցած ողբերգական արդյունքների մասին չծավալվենք, ամեն ինչ պարզ է: Ուղղակի արձանագրենք, որ չպետության վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլն ու նրա ԱԳ նախարարը (սեփական նամուսը կոմբիկերի հետ լափած դեսպաններ կոչվող թափոնների հետ միասին) վիճակը հասցրել են այնտեղ, որ Ադրբեջան պետությունը Վատիկանի հոգևոր համալսարաններից մեկի հետ համատեղ «ավղանագետների միջազգային կոնֆերանս է» կազմակերպում հենց Վատիկանում, որտեղ պետք է «գիտականորեն ներկայացվի», որ հազարամյակներով Արցախում ստեղծվածն ու արարվածը ոչ թե հայերի, այլ աղվանների՝ «կովկասյան ալբանացիների» ժառանգությունն է: Պետք է քննարկվի, որ Գանձասարը, Ամարասն ու Դադիվանքը հայկական չեն:

Ըստ էության, Ադրբեջան պետությունը, փորձելով յուրացնել հայկական ժառանգությունը, իր խնդիրն է լուծում, իսկ Վատիկանին մեղադրելուց առաջ արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ հենց վեցնոցն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ ի լուր աշխարհի հայտարարելով նաև, որ հայկական չպետությունը հրաժարվում է ոչ միայն սեփական Հայրենիքից, այլև սեփական պատմությունից, ժառանգությունից ու ճշմարտությունից: Որովհետև եթե Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն Գանձասարն էլ ալբանական է: Ուստի Վատիկանը ցանկացած այլ միջազգային խաղացողի նման իրավունք ունի թքած ունենալ արժանապատվությունից հրաժարված Նիկոլի վրա ու հարաբերվել պետության հետ, ինչը և հաջողությամբ անում է: Հայերն իրավունք չունեն մարսել չպետությունը, ստորացումը, հայրենադավությունն ու վարչապետի աթոռին շպրտած ապրանքին և ուրիշներից պահանջել հարգանք և կամ՝ կարեկցանք: Այլ հարց, որ Վատիկանը հարաբերվում է մի պետության հետ, որը քրիստոնեական խաչքարադաշտ է ոչնչացրել, բայց սա այլ խոսակցության և բարոյական հարթության հետ կապված այլ գործողությունների թեմա է:

Երբ Վոլտերին ասում էին՝ «կյանքը բարդ բան է», նա միշտ հակադարձում էր՝ «համեմատ ինչի՞»: Վատիկանա-ադրբեջանական այս խայտառակ «քեյսը» հերթական դրվագն է համեմատելու պետությունն ու չպետությունը, պետական մարդկանց ու փողոցային թափթփուկներին: Եվ, եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց, ուժ գտնեն իրենց մեջ ու պատմության աղբամանը նետեն չպետությունն ու դրա մարմնավորում նիկոլական ռեժիմը»,- գրել է նա։

Հ.Գ. Տարիներ առաջ հրապարակված այս տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը պաշտոնին հրաժեշտ տալու առթիվ պատմում է Վատիկանում հայկական դիվանագիտության կատարած աշխատանքի մասին: Ինչ էինք, ինչ դարձանք, որտեղ էինք, ուր հասանք…»,- գրել է նա։

Tags: ԱրցախTribune.amադրբեջաննիկոլՎատիկանՄիհրան հակոբյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին
Քաղաքականություն

«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին

26/04/2026
2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը
Առողջապահություն

2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը

26/04/2026
Հոգնել եմ ստերից, ես ձեզնից մեկն եմ, նախկինների ժամանակն անցել է. Թաթոյանի ուշագրավ ելույթը
Իրավունք

Ո՞վ է իրականում մեղավոր․ մանրամասնում է Արման Թաթոյանը

26/04/2026
«Խաղաղության պահպանման հստակ երաշխիքը փոխշահավետությունն է». Արարատ Միրզոյան
Քաղաքականություն

Դեսպանների հավաք Փարիզում․ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա

26/04/2026
Հետևանքներ կլինեն. Արևմուտքում սարսափել են Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԵՄ-ի որոշումից
Քաղաքականություն

Հետևանքներ կլինեն. Արևմուտքում սարսափել են Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԵՄ-ի որոշումից

26/04/2026
Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է «Իրական Հայաստանի» իր տարբերակը
Քաղաքականություն

Փաշինյանն արժանացավ «Գերնիկա» մրցանակի՝ չլուծված հակամարտության պայմաններում

26/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին

«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին

26/04/2026
2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը

2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը

26/04/2026
Հոգնել եմ ստերից, ես ձեզնից մեկն եմ, նախկինների ժամանակն անցել է. Թաթոյանի ուշագրավ ելույթը

Ո՞վ է իրականում մեղավոր․ մանրամասնում է Արման Թաթոյանը

26/04/2026
Զանգ՝ աներձագին, ԱԱԾ տնօրենի մեդիտացիան, Սոկրատեսն ու մարզպետի խայտառակվելը. OverԴոզ

Զանգ՝ աներձագին, ԱԱԾ տնօրենի մեդիտացիան, Սոկրատեսն ու մարզպետի խայտառակվելը. OverԴոզ

26/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.