Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց. եպիսկոպոսը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի կայացումը համապատասխան ընթացակարգերով:
Հայցով նա դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք էր արվել հունվարի 15-ին և մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին։

















