• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. Զոհրաբյան

— Հեղինակ ` —
23/01/2026
/ Իրավունք
0
Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. Զոհրաբյան
0
SHARES
28
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել է Գերշ․ Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, սակայն դատարան է դիմել Արման Վոլոդյայի Սարոյանը և դատարանից խնդրել է հայցվորին (այսինքն Արման Սարոյանին) վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Այս անհամապատասխանությունը նույնպես խոսում է աշխարհիկ և եկեղեցական ներքին կյանքի առանձնահատկությունների մասին: Աշխարհիկ հարաբերություններում Արման Սարոյանն իր անունով կարող է քաղաքացիական իրավունքներ ձեռք բերել, սակայն եկեղեցական «աշխարհում» նա Արման Սարոյանը չէ, նա հրաժարվել է իր այդ անունից և գործում է որպես Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Չի կարող պետությունը, իր գործադիր կամ դատական իշխանության միջոցով, միջամտել եկեղեցու ներքին գործերին: Դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդ․ Հովհաննիսյանը իր այս բացահայտ ապօրինի և կողմնակալ կեցվածքով լուրջ վնաս է հասցնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Պատկերացրեք, եթե Եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան, ու այդ գործն էլ որոշի քննել Էդգար Հովհաննիսյանը կամ մի աթեիստ որևէ դատավոր: Ինչ է լինելու հետևանքը: Դատավորը որոշելու է, որ քահանա՞ն է ճիշտ:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ոչ միայն չպետք է հայցը վարույթ ընդուներ, այլ նաև չպետք է հայցի ապահովման միջոց կիրառեր:

Հայցվոր Արման Սարոյանը խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել, քանի որ հոգեկան տառապանք է ապրում: Մեջբերում եմ միջնորդությունից Արման Սարոյանի խոսքերը՝ «այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիություն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է Հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվեց, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»:

Եվ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ով նաև քննում է մյուս դատավորների կարգապահական գործերը, այստեղ էլ չի տեսել, որ վեճը առնչվում է ներեկեղեցական աշխարհին և մի բան էլ գտել է, որ այդ հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է հայցի ապահովման միջոց կիրառի:

Եվ ինչ միջոց է խնդրել հայցվորը և ինչ է բավարարել դատավորը այդ հոգեկան տառապանքը վերացնելու համար: Հնարավորություն ստանալ կառավարել Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները: Ահա եվ հոգեկան տառապանքի վերացման դեղատոմսերից մեկը:

Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը: Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը: Դատարանը պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում: Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել:

Ուսումնասիրել եմ վերջին շրջանի 50 քաղաքացիական գործ (վեճ), որոնք գտնվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի վարույթում, դրանցից ոչ մեկով դատավորը մեկ օրում հայցադիմումը վարույթ չի ընդունել (մեկնաբանություններում կտեղադրեմ այդ 50 գործի համարները): Մինչդեռ Արման Սարոյանի հայցն ընդունվել է վարույթ և հայցի ապահովման միջոց է կիրառվել 1 օրում:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մի պարադոքսալ մոտեցում էլ է ցուցաբերել: Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում, նույնիսկ այդպիսի ակնարկ չկա և հայցվորը Աշխատանքային օրենսգրքից որևէ դրույթ չի վկայակոչել, այն պարզ պատճառով, որ իրոք աշխատանքային վեճ չկա:
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, քանի որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով: Այստեղ դատավոր փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել և առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը:

Էդգար Հովհաննիսյանը մոռանում է, որ պատասխան է տալու օրենքի և Աստծու առաջ: Մնացածը՝ դատարանում:

Դատական նիստը նշանակված է 2026թ․ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Էջմիածնի Գ․Լուսավորիչ 15 հասցեում:

Սա էլ է հետաքրքիր, Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում տեղակայված դատարանում որոշվելու է ինչպես վնասել Լուսավորչի միջոցով պետության կողմից ճանաչված Սուրբ Եկեղեցուն»,- գրել է Զոհրաբյանը:

Recent Posts

  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել
  • Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
  • Փաշինյանի «անպարտելիության» միֆը կոտրվե՞ց. ի՞նչ փոխեցին հունիսի 7-ի ընտրությունները. Վահագն Մելիքյան

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.