Դուբայի միջազգային օդանավակայանը մարտի 7-ին ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը ուղևորների անվտանգության համար։
Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) օդանավակայանները տարածաշրջանում զինված հակամարտության պատճառով անցել են սահմանափակ աշխատանքային ռեժիմի։ Բնակիչների բջջային հեռախոսներին ամեն օր ուղարկվում են հրթիռային սպառնալիքի մասին նախազգուշացումներ։

















