Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կտրուկ արձագանք է տվել Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններին իրանական քաղաքակրթության վերաբերյալ: X սոցիալական ցանցում գրառման մեջ նա ընդգծել է, որ նրանք, ովքեր փնտրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգությունը, կկրեն Վալերիանոս I-ի ճակատագիրը։
«Պատմության ընթացքում մենք՝ իրանցիներս, հանդիպել ենք նրանց, ովքեր իրենց հռչակել են աշխարհի տիրակալներ և փորձել են երկրի երեսից ջնջել հին քաղաքակրթությունները: Նրանք եկել են կրակով և բոցով, բայց մնացել են մոխրի և ամոթի մեջ: Նրանք, ովքեր հետապնդում են Ալեքսանդրի ժառանգությունը, կկիսեն Վալերիանոսի ճակատագիրը: Դուք կծնկեք», — գրել է Ղալիբաֆը:

