Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: Տեղեկանում ենք Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից։
«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։
Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:
Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,-գրել է նա:

















