• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես». Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման ճանապարհը». Վահե Հովհաննիսյան
0
SHARES
16
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն․

Բոլոր խելոք մարդիկ արդեն հասկացել են, որ եկեղեցու դեմ ստեղծված լարվածությունը չի ունենալու արագ լուծում։

Ոչ մի այլանդակ արարք՝ հաշվարկելի կամ նույնիսկ բանականությունից դուրս, մի օրում ոչինչ չի լուծելու։ Առավելագույնը՝ ստեղծելու է նոր իրավիճակ։ Հետևաբար, հակառակ պրոցեսը, կոչենք այն աջակցություն, նույնպես պետք է պատրաստ լինի երկարատև պրոցեսի՝ պատրաստ ունենալով տարբեր սցենարներ։ Ելքը միանշանակ պարզ է. իշխանությունն ի վերջո փոխվելու է, երկիրն ի վերջո մտնելու է հանդարտ-խաղաղ մի փուլ։ 

Բայց դրան տանող պրոցեսը դեռ որոշակի ժամանակ պահանջելու է, լի է ռիսկերով և շատ տոքսիկ է։ Հենց այդ պատճառով է պետք զինվել ստրատեգիական համբերությամբ և քայլերը հաշվարկել այդ տրամաբանության մեջ։

Պրոցեսը դարձնել հասկանալի

Եթե աջակցությունը սպասի, թե հարձակվողն ինչ նոր ագրեսիվ բան կմտածի, ապա պրոցեսը դառնալու է շատ տոքսիկ, մաշող։ Բայց եթե աջակցությունը լինի ակտիվ, ապա էապես մեղմվելու է իրավիճակը։

Այս տրամաբանության մեջ, պետք է հստակ հասկանալ, որ հանրային գերիշխող մթնոլորտն ունենալու է վճռորոշ նշանակություն։ Բայց մի բան է՝ ունենալ աջակցության հուսահատ կամ անզորությունից կատաղած մթնոլորտ, և այլ բան է՝ ունենալ մասնակցային, ռացիոնալ պրոցես՝ անելիքի իմացությամբ։

Սա ստանալու համար հարցադրումները պետք է ճիշտ անել.

1. Ո՞վ ես դու

2. Ո՞ւմ անունից ես պահանջում

Հարց առաջին

«Ով ես դու»-ն շատ կարևոր հարցադրում է։ Նա պատասխանելու է՝ 680 հազարի ձայնով ընտրված վարչապետ։ Սրանից բխելու է երկրորդ կարևոր հարցը. արդյոք ՀՀ օրենսդրությամբ ՀՀ վարչապետն իրավունք ունի՞ նման քայլերի, գործողությունների։ Արդյոք դա Սահմանադրության ակնհայտ խախտում չէ՞։ Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Սա է պրոցեսը, և հենց այս գործելաոճն է, որով ազնիվ էմոցիան վերածվում է գործնական քայլերի։ Ինչո՞ւ չի արվում նման բան՝ համոզիչ պատասխան չի լինելու։

Հարց երկրորդ.

Ո՞ւմ անունից է պահանջում։ Չափազանց կարևոր է՝ ձևավորել դոմինանտ և իրական կարծիք, որ նա չի խոսում ժողովրդի անունից։ Բոլոր հետազոտությունները ցույց են տաիս, որ համազգային աջակցությունը եկեղեցունն է։ Նա չունի որևէ մեխանիզմ՝ ապացուցելու, որ ժողովրդի անունից է խոսում, իսկ դա նշանակում է, որ իշխանական լծակներով ցանկացած «կազմակերպված գործողություն» կարող է տեղավորվել կազմակերպված հանցագործություն հասկացության մեջ։ Ի դեպ, Եկեղեցու վերջին հայտարարությունը, որով պարտավորեցնում է իրավապահներին՝ կասեցնել հնարավոր ապօրինությունները, միանշանակ ճիշտ էր։

Այնուհանդերձ, եթե արեց անթույլատրելին

Վերը նշված երկու հարցադրումները ճիշտ և ինտենսիվ աշխատեցնելու դեպքում աննորմալ սցենարների հավանականությունը էապես նվազում է։ Մյուս կողմից, յոթ տարում ամեն ինչ տեսած Հայաստանում պետք է պատրաստ լինել իշխանության կողմից ցանկացած կարմիր գծերի հատման։

Այս տրամաբանության մեջ, ըստ իս, լավագույն և ռացիոնալ քայլը Իմպիչմենտի պրոցեսը հրատապ սկսելն է։

Սա ոչ թե որևէ խմբակցության ցանկության կամ նախաձեռնության իմպիչմենտն է, այլ՝ նոր հանրային պրոցես։ Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։ Հուսահատության ու բողոքի էմոցիաները պետք է փոխակերպել հանրային մեծ պրոյեկտի՝ իմպիչմենտի հանրային պահանջի։ Սա է քաղաքական թերևս միակ կանխարգելիչ քայլը, որի մասին պետք է հայտարարել։ Այդ մասին պետք է հայտարարեն խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանց այլևայլությունների»։

Tags: Ազգային ժողովիմփիչմենտՆիկոլ ՓաշինյանTribune.amիշխանությունընդդիմությունվահե հովհաննիսյան

Վերջին նորություններ

  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.