Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել է Ուկրաինային հետագա աջակցությունը։
Ինչպես նշել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում համագործակցությանը և Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքների հնարավոր ձևաչափերին։
«ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացում մենք Ֆրանսիայի աջակցության հույս ունենք։ Շնորհակալ եմ Ֆրանսիային արդար և կայուն խաղաղության ճանապարհին Ուկրաինայի մշտական և անփոփոխ աջակցության համար»,- նշել է նա։
Նախօրերին հաղորդվել էր, որ Զելենսկին մեկնել է Լեհաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացնելու: