Ինչպես արդեն հայտնել է լրագրող Վահե Մակայանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի 01.11.2024 թվականի՝ Վահե Մակարյանին (մեկ ակտով) միաժամանակ նախազգուշացում հայտարարելու և լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը ճանաչել է անվավեր.. Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Հիշեցնեմ միջադեպը կապված էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո Վահե Մակարյանին վարչական լծակներով փորձել էին յուրովի և ապօրինի կերպով «պատժել»՝ զրկելով ԱԺ-ում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից
Նշված գործով ներկայացուցչությունը իրականացրել եմ ես, և պետք է, որ գոհ լինեմ արդյունքից։ Իհարկե մասնակի գոհ եմ, որ դատարանը ի վերջո հայտարարեց, որ Դավիթ Առաքելյանը ապօրինի որոշում է կայացրել (սա առաջին դեպքը չէ), և չի տրապետում իրավաբանության տարրական կանոններին, կամ, որն ավելի վատ է, թքած ուներ դրանց վրա։
Ցավալին այն է, որ վարչական դատարանին երկու տարի պահանջվեց այս պարզ արձանագրումը կատարելու համար։ Մի հատ թիթիզ արտահայտություն կա. «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»… ինչևէ
Պնդում եմ, որ մեր օրենսդրական մեխանիզմները չափազանց անկատար են նման դեպքերում վարչական մարմիներին կամ պաշտոնատար անձանց նման «սխալներ» կատարելու արդյունքում էական կերպով (օրինակ՝ ֆինանսական տույժի/ փոխհատուցման եղանակով) պատասխանատվության ենթարկելու հնարավորությունների բացակայության տեսանկյունից, ինչի պատճառով, Դավիթ Առաքելյանները շարժվում են՝ «ես իմ սև գործն անեմ, հետո յա էշը կսատկի, յա՝ իշատերը….» տրամաբանությամբ»։
