Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասնական, Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022 թվականին մեր նախանշած ճանապարհը՝ ավելի միասնական, ավելի ինքնիշխան, սեփական ճակատագիրը վերահսկող Եվրոպայի ճանապարհը»,- գրել է Մակրոնը։

















