Երկու տարեկան երեխա մահացել է, ևս յոթը վիրավորվել են Փարիզի արվարձաններից մեկում գազի արտահոսքից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով, կիրակի օրը հայտարարել է Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի պրեֆեկտուրան։
«Շաբաթ երեկոյան Օբերվիլյեի մասնավոր տանը գազի հետ կապված պայթյուն է տեղի ունեցել։ Երկու տարեկան երեխա մահացել է, իսկ յոթ մարդ վիրավորվել է», — ասվում է իշխանությունների հայտարարության մեջ։
Կոմունայի քաղաքապետ Սոֆիեն Քարումին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ողբերգության պատճառը գազի արտահոսքն է։ Նա հավելել է, որ վիրավորներից երկուսը դեռևս ծանր վիճակում են։
Figaro թերթի փոխանցմամբ՝ տունը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, փլուզվել է։ Վնասվել են նաև երկու հարևան տներ և մոտակայքում կայանված մեքենաներ։

