Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի առաքումը։
Նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Նիկլաս Վագները այս մասին կիսվել է իր X հարթակի էջում։ «Սա վերջին ամսվա ընթացքում երկրորդ առաքումն է։ Հուսադրող է տեսնել, թե ինչպես են ձեռնարկվում նման կարևոր քայլեր տարածաշրջանում առևտրային հարաբերությունները կարգավորելու համար», — ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը:

















