• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Գործող կառավարությունը կազմաքանդել է Հայաստանի բուհերի ակադեմիական ազատությունը․Աշոտյան

— Հեղինակ ` —
12/08/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Երկրում իշխանազավթումից հետո գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը». Աշոտյան
0
SHARES
21
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, որ վերջին տարիներին Հայաստանում ակադեմիական ազատությունն ու բուհերի ինքնավարությունը էականորեն նվազել են։

«2018 թվականին, երբ «թավշյա հեղափոխության» ալիքը համակեց Հայաստանը, բարձրագույն կրթության ոլորտին խոստացվեց աննախադեպ զարգացում և լիակատար անկախություն։

Այնուամենայնիվ, շուրջ մեկ տասնամյակ անց, «Ակադեմիական ազատության ինդեքսի» (Academic Freedom Index) վերջին տվյալները ցնցող իրողություն են ջրի երես հանում. Հայաստանի գործող կառավարությունը ոչ միայն ձախողել է երկարաժամկետ առաջընթացի ապահովումը, այլև ակտիվորեն նպաստել է ակադեմիական ազատության հետընթացին՝ երկիրը գահավիժեցնելով ավելի ցածր մակարդակի, քան նախկինում էր։ ( Տես՝ https://academic-freedom-index.net/):

Հայաստանի համադրելի ինդեքսային միավորը նախկին տարիների 0.67-ից նվազել է մինչև 0.58: Նիկոլ Փաշինյանի վարչակազմն այն, ինչը իբր պետք է լիներ ժողովրդավարական վերածնունդ, վերածեց բյուրոկրատական կենտրոնացման և բացահայտ տոտալ վերահսկողության դասական դրսևորման։

Հայաստանի ակադեմիական հետագծի ողբերգությունն այն է, որ իրական առաջընթացի հիմքերը մի ժամանակ լիովին հասանելի էին։ Մինչեւ 2016 թվական իրականացվեցին եվրոպական լավագույն փորձին համահունչ բազմաթիվ խորքային ռեֆորմհնր, իսկ 2018 թվականի քաղաքական շրջադարձից հետո, միջազգային կառույցները յուրահատուկ «ավանս» տվեցին Փաշինյանի կառավարությանը։ Արդեն 2019 թվականին Հայաստանի Ակադեմիական ազատության ինդեքսը հասավ պատմական առավելագույնին՝ 0.84-ի։

Այս նորահայտ հնարավորությունն ինստիտուցիոնալացնելու և բուհերին իրական անկախություն տալու փոխարեն, գործող կառավարությունը պարզապես մսխեց այն։

Փոխանակ պաշտպանելու բուհերի ինքնավարությունը, վարչակազմը ներդրեց իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք համակարգված կերպով կազմաքանդեցին համակարգը։ Հնչեղ լոզունգների ներքո մեկնարկած արշավը ժամանակի ընթացքում սողոսկեց մի նոր հուն՝ վերածվելով բարձրագույն կրթության նկատմամբ պետական վերահսկողության աննախադեպ կենտրոնացման։

Գործող կառավարության ապաշնորհ քաղաքականության ամենախոսուն դատավճիռն արտահայտված է Ինստիտուցիոնալ ինքնավարության կտրուկ անկման մեջ, որի ցուցանիշը 2.1-ից գահավիժել է մինչև անմխիթար 1.6։

Արդիականացման և եվրոպականացման կեղծ պատրվակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կյանքի կոչեց հակասական կառուցվածքային «բարեփոխումներ», որոնք արմատապես փոխեցին համալսարանների կառավարման խորհուրդների կազմը։ Եթե նախկինում բուհերում պահպանվում էր կայուն հավասարակշռություն, ապա այսօր դրանք ամբողջությամբ կաշկանդված են պետության կողմից ուղղակիորեն նշանակված կույր մեծամասնությամբ։

Վերափոխելով խաղի կանոնները և կառավարությանը օժտելով ռեկտորների նշանակման ու ֆինանսական կառավարման վճռորոշ, միանձնյա լծակներով՝ Փաշինյանի վարչակազմն արդյունավետորեն օրենսդրորեն ամրագրեց պետական բիրթ միջամտությունը։

Անկախ քաղաքացիական հասարակության գնահատականները, այդ թվում՝ CEPA-ի մշտադիտարկումները, փաստում են, որ խորհուրդների կազմավորման հարցում վարչական այս նոր խոչընդոտները պարզապես խեղդել են Հայաստանի առաջատար համալսարանների դե ֆակտո անկախությունը՝ բուհերը վերածելով նախարարության կցորդների։

Վարչակազմի պաշտպանները հաճախ փորձում են արդարանալ, թե իբր անհատ գիտնականներն այսօր ավելի ազատ են իրենց հետազոտական թեմաների ընտրության հարցում։ Սակայն այս սին փաստարկը բացահայտորեն քողարկում է այն ծանր իրողությունը, որ բուհերը զրկվել են իրական ակադեմիական ազատությունից։

Գործող կառավարությունը համակարգը հագեցրել է վերևից ներքև ուղղված բյուրոկրատական, կոշտ կարգավորող ճնշմամբ։ Կամպուսի ամբողջականությունը (Campus Integrity) արդյունքում նախկին կայուն 2.2-ից նվազել է մինչև 1.9:

Ժամանակակից հայաստանյան համալսարանական միջավայրը կաշկանդված է վարչական ճնշման ծանր մթնոլորտով, որտեղ պետության կողմից նշանակված խորհուրդներն ու ռեկտորներն ապահովում են, որ ինստիտուցիոնալ որոշումները անշեղորեն արտացոլեն գործադիր իշխանության քաղաքական քմահաճույքներն ու ամենաթողությունը:

Համալսարանների անկախության կազմաքանդումը վակուումում չի արձանագրվում. այն վերջին տարիներին Հայաստանը համակած ժողովրդավարական ընդհանուր և խորը հետընթացի ուղղակի ախտանիշն է։ 2018 թվականի վաղ, իդեալականացված խոստումներին ամբողջությամբ փոխարինելու են եկել բացարձակ ոչ թափանցիկ կառավարումը, բռնաճնշումներ, իրավական կամայականությունները և ինստիտուցիոնալ հակակշիռների նկատմամբ համակարգային անհանդուրժողականությունը:

Թվերը չեն ստում։ Թույլ տալով, որ համադրելի ինդեքսը նվազի նախկին տարիների մակարդակից, գործող կառավարությունն , ի թիվս այլ ոլորտների, արձանագրել է կորսված տասնամյակ նաեւ հայաստանյան ակադեմիական համայնքի համար։

Անհատական ազատությունները չեն կարող երկարաժամկետ ծաղկում ապրել կառուցվածքային առումով խոցելի և ճնշված ինստիտուտների ներսում: Երբ կառավարությունը խարխլում է բուհական ինքնավարությունը՝ քաղաքական հնազանդություն կորզելու համար, այն պարզապես սահմանափակում է ողջ ազգի մտավոր ներուժը:

Հայաստանի համալսարաններն արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե քաղաքական նոր տերերի բացարձակ կամայականության:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ»:

Tags: Արմեն Աշոտյան

Վերջին նորություններ

  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.