ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել է.
«Ընդունել եմ Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»: