«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է․
«Քվեարկելու իրավունք պետք է ունենան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին տարիներին արել են այս երեք բաներից գոնե մեկը`
-Գերակշռապես բնակվել են Հայաստանում,
-Պարբերաբար հարկ են վճարել Հայաստանում,
-Ծառայել են (կամ, գոնե վարժական հավաք են անցել) ՀՀ ԶՈւ-ում։
Իշխանությունը տնօրինում է բոլորիս բարիքները, որոնցից օգտվում են այստեղ գտնվողները և որը ստեղծում են հարկ վճարողներն ու բանակում ծառայողները։
Հետևապես, ով այս երեք խմբերի մեջ չի մտնում, ի՞նչ գործ ունի, թե ու՞մ ենք մենք այս բարիքները ստեղծողներով ու օգտվողներով լիազորում դրանք տնօրինել»։

















