Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության շնորհիվ։
Հայաստանի հետ խաղաղությունը կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը, հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը:
«Շնորհավորում եմ Ադրբեջանին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու կապակցությամբ», — ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ադրբեջանական APA-ն։
Ըստ APA-ի՝ Սաարը նշել է, որ դա կհանգեցնի տարածաշրջանի բարգավաճմանը։

















