Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել եմ «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նշել եմ, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:
Անդրադարձել եմ նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։ Նշել եմ, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում ընդգծել եմ, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ»,-գրել է նա։

















