Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Ֆրաիժին, որը անհետ կորել էր Երևանում, հոկտեմբերի 14-ին լքել է Հայաստանը՝ Վրաստանի սահմանային անցակետով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն։
«Սպուտնիկ Արմենիա»-ին 66-ամյա Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Ֆրաիժիի անհետացման մասին տեղեկացել է նրա դուստրը՝ Ելենա Ֆրաիժին։ Նա գրել է խմբագրությանը՝ նշելով, որ կնոջը վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին։ Ռուսաստանի քաղաքացին Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ թռչեր հոկտեմբերի 11-ին։ Դստեր խոսքով՝ Սվետլանան գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել։
«Ոստիկանությունը լայնածավալ քննչական և որոնողական գործողություն է իրականացրել։ Պարզվել է, որ տվյալ անձը հոկտեմբերի 14-ին լքել է Հայաստանը՝ Բագրատաշենի անցակետով (հայ-վրացական սահմանին — խմբ.)», — հայտնել է Սարգսյանն։

