Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախագծի՝ հիմնավորումը պայմանավորված է, քանի որ անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը:
Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։
