Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն:
Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները
- transport.yerevan.am կայքից
- Telcell բջջային հավելվածից
- TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում
Որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտերը
- Մետրոյի բոլոր կայարաններից
- Վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից)
- TelCell-ի գրասենյակներից
- Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆոկետերից:
Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք:

















