• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան». Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
10/11/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան». Վահե Հովհաննիսյան
0
SHARES
12
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձևակերպել ընտրությունների մասին սեփական բովանդակությունը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«1. Չպատերազմ-ի կառավարում

Իշխանափոխության դեպքում պատերազմի հավանականությունը զրոյական է։ Ընդդիմադիր հատվածից ով էլ գա, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, մյուս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առավելագույն լավ լուծումները։ Խելագար չկա, որ գնա պատերազմի։

Դրա փոխարեն՝ մեծ է հավանականությունը, որ նոր ուժերով և նոր ձևակերպումներով, ավելի լայն հանրային կոնսոլիդացիայով հնարավոր կլինի մեզ համար ավելի շահավետ պայմաններով բանակցել։
Այնուամենայնիվ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի հաջողվում այս ամենի մասին ճիշտ շեշտադրումներով խոսել և հանրությանը վստահություն ներշնչել։

Իրականությունն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ՝ Չպատերազմ, և 2026-ի ընտրությունների կարևորագույն բովանդակությունը Չպատերազմ վիճակի հետագա կառավարումն է։
Նոր սոլիդ իշխանության ձևավորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնության և մեր շահերի պաշտպանությանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցության բալանսը, որը ենթադրելու է և´ ապաշրջափակում, և´ շփումներ, և´ ցավոտ հարցերի աստիճանական լուծում։

  1. Ներհայաստանյան ընտրություններ

2026-ի ընտրությունները մեր մասին են. դրանք ներհայաստանյան ընտրություններ են՝ ներհայաստանյան կյանքի մասին։
Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թե՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրավորանքների, չդադարող քրեական գործերի ու կալանքների։
Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թե՞ կայուն վիճակ ստեղծել և կյանքի պլանավորման հորիզոնը գոնե մի քանի տարի դարձնել։
Ուզում ենք, որ պետությունը մնա մեկ հոգու խաղալի՞ք, թե՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարվող պետություն։
Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղության ու հոգևոր ուրախության կենտրո՞ն, թե՞ կեղտոտ հարձակումների ու այլանդակ արշավների թիրախ։
Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիվ գործարարության ու բարեկեցիկ կյանքի առողջ միջավա՞յր, թե՞ 02-ի անվերջ թողարկում հիշեցնող կյանք։
Յոթ տարի է՝ ապրում ենք երկրի թիվ 1աշխատասենյակից անդադար թափվող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, և երկրում ու երկրի բոլոր աշխատասենյակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։
Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանյան մթնոլորտը, կյանքը փոխում ենք։ 2026 թվականի ընտրությունները դրա մասին են։ Խաղաղությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։
Սա պետք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգվածներին։

Եթե այս երկու կետի շուրջ կա ընկալում, համաձայնություն, ապա դա ապահովում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որևէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։

Ամենաթարմ սոցհարցումը

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր։ Եթե հանում ես վարչական ռեսուրսը, և պարտադրանքը, ապա տակը պրակտիկորեն հանրություն չի մնում։ Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան»,- գրել է նա:

Tags: Tribune.amընդդիմությունՆիկոլ ՓաշինյանքաղաքականությունՎահե ՀովհաննիսյանՀովհանավանք

Recent Posts

  • Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական ընդդիմության համար նախատեսված վեց առաջարկ
  • Լոռու մարզում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
  • Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ խնդիրները խորանալու միտում ունեն. Աբրահամյան
  • Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
  • ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.