Տարոն Մարգարյանը զրկվել է պատգամավորի անձեռնմխելիությունից՝ 67 կողմ ձայնով, Հովիկ Աղազարյանը զրկվել է անձեռմխելիությունից՝ 65 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման: