• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
18/09/2024
/ Իրավունք, Արցախ, Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր, Տարածաշրջան
0
Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը

Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու։

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ:

Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։

BBC-ն կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Երկուսի հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։

«Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի պատմում իր վիճակից, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ես եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։ 

Դատավարությունների մասին նա իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մեկ այլ բանտարկյալի որդին BBC-ի հետ զրույցում պատմել է. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի դուրս չգա»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

«Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկը։

Նա ընդգծել է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի աջակցություն չի եղել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ կազմակերպությունն է, որը գործնական մակարդակով հանդես է գալիս որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ֆիզիկական հասանելիություն ունի ձերբակալվածներին և ապահովում է նրանց կապն ընտանիքների հետ։

ԿԽՄԿ-ն տեղեկացնում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներին բանտարկյալներին իր այցելությունների մասին։ Վերջին անգամ նման այցեր գրանցվել են այս տարվա օգոստոսին։

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել: Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո, նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

Աշխարհի մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը խնդրել է նրան բարձրացնել Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը։

Հայաստանն ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններում չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրությունը սևեռելու հարցում։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։

Գենսերն ընդգծել է, որ այս հարցում կարևոր դեր է խաղում միջազգային հանրությունը.«Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը: Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, որոնք խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հսկայական իմիջային հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:

COP29-ի շրջանակում բանտարկյալների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին և ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար:

Միջազգային կարևոր իրադարձություն, ինչպիսին է COP29-ը հյուրընկալելը, պետք է ընդունող երկրին պարտադրի պարտավորվել հարգել խոսքի և հավաքների ազատությունը, կարծում է սենատորը։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները նույնպես պարբերաբար բարձրաձայնում են հայ բանտարկյալների ճակատագրի մասին և Ադրբեջանին կոչ անում նրանց մարդկայնորեն և միջազգային իրավունքին համապատասխան վերաբերվել։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների ընտանիքները միջազգային ատյաններում, կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է քննարկվի բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Բայց Հայաստանի իշխանությունների ջանքերը նրան անբավարար են թվում։

«Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակում անգամ գերիների ազատ արձակման հարցը չի բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և մշտապես գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»։ 

Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցեց Ռուսաստանի վրա։

«Ինչպե՞ս եղավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան խորհուրդ տվել գնալ այս քայլին, ո՞վ է ուղարկել Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խոստումներ են տվել», – ասել էր ՀՀ վարչապետը՝ ի պատասխան Վարդանյանի հետագա ճակատագրի մասին լրագրողների հարցին։

Այս ակնարկները նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են «Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ»։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են դրանք։

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ ի վնաս: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի նկատմամբ առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պայմանավորվածությունը, սակայն առայժմ դա անհավանական է թվում:

Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, ասել է Chatham House-ի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը:

Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական շոու, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժել է ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերվելու հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Սակայն բանտարկյալների հարազատները փորձում են հույսը չկորցնել։

«Եթե դատավճիռ դեռ չի կայացվել, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ինչ-որ գործողություններ են կատարվում։ Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»,- BBC-ի հետ զրույցում հույս է հայտնել ընտանիքի անդամներից մեկը։

Tags: Tribune.amռազմագերիներբաքվի բանտ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից
Իրավունք

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ
Հասարակություն

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In