Նյու Յորքի բանտում ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի խցակիցը բացահայտել է գործարարի ենթադրյալ ինքնասպանության նամակի պարունակությունը, որը, ըստ New York Times-ի, մնում է գաղտնի։
Խցակից Նիկոլաս Տարտալյոնեն ասել է, որ նամակը հայտնաբերել է 2019 թվականի հուլիսին, այն բանից հետո, երբ Էփշթեյնին գտել են անգիտակից վիճակում՝ պարանոցին կտորի շերտով։ Էփշթեյնը ողջ է մնացել, բայց մի քանի շաբաթ անց նրան գտել են մահացած։ Դատաբժշկական փորձագետը որոշել է, որ նա ինքնասպան է եղել։
Հուլիսյան միջադեպից հետո Էփշթեյնը տեղափոխվել է բանտի մեկ այլ հատված և ենթարկվել է հսկողության՝ ինքնասպանության ռիսկի պատճառով։ Մոտավորապես նույն ժամանակ Տարտալյոնեն ասել է, որ իր խցում գտել է գրաֆիկական վեպի մեջ թաքնված նամակ։ Նամակում նշվում էր, որ քննիչները ամիսներ շարունակ վերանայել են Էփշթեյնի գործը և «ոչինչ չեն գտել»։
«Ինչ ես ուզում, որ ես անեմ, լաց լինեմ։ Հրաժեշտ տալու ժամանակն է», — խցակիցը մեջբերել է նամակի մոտավոր բովանդակությունը։
Տարտալիոնեն ասել է, որ նամակը տվել է իր փաստաբաններին որպես ապացույց այն դեպքում, եթե Էփշթեյնը շարունակի պնդել, որ իր խցակիցը փորձել է վնասել իրեն։ Նախկին ոստիկան Տարտալյոնեն դատապարտվել է 2023 թվականին և ներկայումս կրում է չորս ցմահ ազատազրկում։ Նա նամակի մասին խոսել է Կալիֆոռնիայի դաշնային բանտից վերջերս տված հեռախոսազրույցների ժամանակ։
Նամակը չի հիշատակվել Էփշթեյնի մահվան պաշտոնական հետաքննություններում, այդ թվում՝ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակի 2023 թվականի զեկույցում։ Թերթի տվյալներով՝ նամակը կնքվել է Տարտալյոնեի սեփական քրեական գործով դաշնային դատավորի կողմից և հայտնի չէ Էփշթեյնին հետաքննող քննիչներին։

















