• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Իմ օրինակով եմ ցույց տալիս այս իշխանությունների անճոռնի դեմքը․ Նարեկ Սամսոնյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
10/01/2026
/ Հասարակություն, Քաղաքականություն, Լրահոս
0
Իմ օրինակով եմ ցույց տալիս այս իշխանությունների անճոռնի դեմքը․ Նարեկ Սամսոնյան
0
SHARES
35
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հերթական հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից:

«Հացադուլ, օր 1-ին. պատասխանում եմ արձագանքներին

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող թատրոնին չեմ անդրադառնում. դրան անդրադառնալու իմաստ չկա։

Ուզում եմ առանձին անդրադառնալ հացադուլ սկսելու իմ քաղաքական որոշմանն ու դրա շուրջ հանրային-քաղաքական դաշտում առկա կարծիքներին, որոնց հնարավորինս մանրամասն ծանոթացել եմ։ Ուրեմն սկսեմ սկզբից. ինձ որպես մարդու, ով այս դաշտում գործունեություն է ծավալում ոչ քիչ ժամանակ, միշտ առաջնորդել են գաղափարական և արժեհամակարգային ուղենիշները։ Իմ գործունեության որևէ փուլում ես չեմ շեղվել` դեռևս 17 տարեկանում իմ պատկերացրած արժեքային ծիրից, միշտ ունեցել եմ համոզմունք, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, որ քաղաքականությամբ զբաղվողները քաղաքականության մեջ այնպիսին են, ինչպիսին իրենց կենցաղում։ Միշտ խորշել եմ անսկզբունք, վախկոտ, սեփական կաշին ամեն ինչից բարձր դասողներից։ Վստահ եմ եղել և առավել քան երբևէ ներկայումս էլ վստահ եմ, որ մարդն իր ընդունած գաղափարների, արժեքային համակարգի և սկզբունքների համար պետք է պատրաստ լինի անձնազոհության և իր գործողություններում պետք է վճռական լինի։ Մարդկության պատմությանը հայտնի բոլոր պատմություն կերտած անհատներն ունեցել են այդ հատկանիշները և հենց այդ պատճառով են հավերժացել նրանց անուններ

Հենց վերոգրյալից ելնելով ես երկար մտածելուց և բոլոր հետևանքներն ու հավանական ամենաբացասական ելքերը ծանրութեթև անելուց հետո գիտակցված որոշում եմ կայացրել անելու իմ փոքր քայլը և հայտարարել եմ անժամկետ հացադուլ՝ իմ հանդեպ այս բացահայտ ապօրինությունը՝ կալանքը վերացնելու ՆԱԽՆԱԿԱՆ պահանջով։ Վստահ եմ, որ այս որոշումս ճիշտ է, ժամանակին և արդյունավետ՝ գոնե ինքս իմ գաղափարական-արժեհամակարգային պատկանելիությանը հավատարիմ մնալու տեսանկյունից։

Հիմա անդրադառնամ հացադուլի իմ ակնկալիքներին և այսօր սոցիալական ցանցերում իմ ընկերների ու պարզապես սրտացավ մարդկանց արձագանքներում առկա թյուրընկալումներին։ «Հացադուլով հնարավոր չի ճնշել իշխանություններին» ձևակերպմանը հանդիպել եմ շատ մարդկանց գրառումներում և մասամբ համաձայն եմ այս պնդման հետ, ուղղակի ուզում եմ ասել, որ, սիրելիներս, իսկ ո՞վ ասաց, որ ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին…

«Իշխանությունը թքած ունի իր ընդդիմադիրների ապրել/չապրելու վրա». այս պնդման հետ ամբողջությամբ եմ համաձայն և հենց իմ հացադուլի նպատակներից մեկն այս պարզ ճշմարտությունը հնարավորինս լայն զանգվածներին հասանելի դարձնելն է սեփական օրինակով։ Մարդիկ պետք է տեսնեն սրանց իրական դեմքը (չասեք՝ տեսնում են ու գիտեն, եթե այդպես լիներ, այս իշխանությունը բանտերում կլիներ) իմ օրինակով, ես այս իշխանությունների անճոռնի դեմքն ուզում եմ ի ցույց դնել իր հետույքը պահող կեղծ ժողովրդավարներին։ Իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է։ Հուսահատությունն իմ էությանը հակոտնյա երևույթ է և, անկեղծ ասած, անգամ վիրավորական է լսել կամ կարդալ նմանատիպ կարծիքներ։

«Արդյունք կտա», «արդյունք չի տա» և նմանատիպ քննարկումներն անիմաստ եմ համարում, քանի որ ինձ համար ամենակարևոր արդյունքը նմանատիպ որոշում կայացնելն ու այն իրականացնելն է եղել, կա և կմնա։

Ընտանիքի, մորս, երեխաներիս մասին հուզական գրառումներն էլ նորմալ եմ համարում, բայց հավատացնում եմ բոլորիդ՝ ես ամենաշատն եմ մտածել այդ ուղղությամբ և, եթե դրանից հետո այնուամենայնիվ որոշել եմ հացադուլ սկսել, ուրեմն հաստատ դա չէ այն փաստարկը, որն ինձ ետ կպահի իմ մտքից։ Իմ ընտանիքը, այդ թվում՝ իմ երեխաները, հաստատ ապրելու են գլուխները բարձր և վստահաբար սատարելու են ինձ իմ այս որոշման իրականացման ընթացքում։

Բոլոր սրտացավ մարդկանց հորդորում եմ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն սատարեն, բարձրաձայնեն և բոլորին ցույց տան իմ օրինակն այս հանցավոր իշխանություններին հիշելիս, սրանց խայտառակությունների մասին խոսելիս։ Ինձ համար շատ մեծ օգնություն կլինի վերոգրյալ դրսևորումները, ինչի համար նախապես շնորահակալ եմ բոլորիցդ։

Հացադուլի ընթացքում պլանավորում եմ ամենօրյա սկզբունքով հանդես գալ հրապարակային հոդվածներով քաղաքական վիճակի, դերակատարների, գործընթացների և այլ թեմաներով։

Իմ պայքարը շարունակվում է. Աստված օգնական բոլորիս։

Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ !!!

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ

09.01.2026թ. »

Recent Posts

  • Չճարված ուղեվարձը՝ վիճաբանության ու քրեական վարույթի պատճառ
  • Սամվել Կարապետյանից առաջարկ չենք ստացել. Հակոբ Կարապետյան
  • Ասում եք՝ գնացեք մեռե՞ք, բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք. Արծվիկ Մինասյան
  • $1,5 մլն են ծախսել, որ նախընտրական շրջանում դրոններով շոու և զորահանդես անեն. Սողոյան
  • 27 հազար ստորագրություն պակաս է մատյանում ընտրողների թվից, սա էական է

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.