• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ինչպիսի՞ն պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
16/01/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ինչպիսի՞ն պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը. «Փաստ»
0
SHARES
16
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ, ցանկության բացակայությունը՝ դիմակայել Հայաստանի առջև երկրաչափական պրոգրեսիայով աճող օրհասական սպառնալիքներին, թերևս աքսիոմ է: Թշնամական երկրի ղեկավարի վերջին սպառնալիքները և առաջիկա պատերազմի փաստացի ազդակը, բնականաբար, նույնպես ադեկվատ արձագանքի չարժանացավ նիկոլփաշինյանական խմբակի կողմից:

Թեպետ համարվում է, որ հայաստանյան հանրության ճնշող մեծամասնությունը, կարծես թե, անտարբեր է ոչ միայն քաղաքական անցուդարձին, այլև պետականության՝ որպես այդպիսին, գոյության հանդեպ, այնուհանդերձ գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, որոշումներ ընդունող շրջանակներում վաղուց արդիական է ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ միայն ծրագրեր և ուղիներ գտնելու հարցը, այլև այն, թե կոնկրետ ով կամ ովքեր կարող են և ի վիճակի են այդ բարդ առաքելությունը փորձել իրականացնել: Ընդ որում, պետք է արձանագրել, որ վերոհիշյալ խնդիրներից յուրաքանչյուրը ոչ միայն ինքնին շատ բարդ է, այլ նաև դրանք անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ նույնիսկ ամենափայլուն և իրատեսական թվացող ճանապարհային քարտեզը բավականին ռիսկային է այն իրագործողների համար և հղի է քաղաքական, իմիջային, ռեսուրսային և այլ անդառնալի կորուստներով: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում շատ մեծ խնդիր է նաև գտնել իրատեսությունից հնարավորինս ոչ զուրկ համախոհների այնպիսի թիմ, որն իր ղեկավարի առաջնորդությամբ կցանկանա ստանձնել պատասխանատվություն պետականության կորստին չափազանց մոտ կանգնած երկրի և նրա ժողովրդի ներկայի և ապագայի համար:

Այս պարագայում չափազանց կարևոր է դառնում որոշակի չափորոշիչների հստակեցումը, որոնց պետք է համապատասխանի պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական մի թիմ, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից, և որը ավելի շատ իր առաքելությունը կընկալի որպես յուրահատուկ «կամիկաձեի» առաքելություն: Հիշատակված չափորոշիչների շուրջ արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել հանրային և նոր ձևավորվող էլիտայի կոնսենսուս: Այս առումով, կարծես թե, քաղաքական պահանջարկը ձևավորման վերջնական փուլում է:

Ըստ այդմ, երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը, փաստացի ստանձնելով կործանման եզրին կանգնած պետականությունը, նախևառաջ պետք է օժտված լինի հակաճգնաժամային կառավարչի լուրջ հատկություններով: Բնականաբար, ցանկալի է, որ նա ունենա պետական կառավարման հաջողված փորձ, քաղաքական և պետական ոչ պոպուլ յար որոշումներ ընդունելու կամք և վճռականություն: Հաշվի առնելով երկրի արտաքին քաղաքական մեկուսացումը հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններից՝ առաջնային նշանակություն է ստանում նաև երկրի ապագա հակաճգնաժամային ղեկավարի դիվանագիտական ունակությունները և արտաքին հիմնական խաղացողների հետ անձնական և պաշտոնական կապեր ու հարաբերություններ հաստատելու ունակությունը:

Ինքնին հասկանալի է, որ պետականությունը վերականգնելու գերծանր և պատասխանատու գործընթացը պահանջում է ժամացույցի պես աշխատող քաղաքական և մասնագիտական թիմ: Երկրի նոր առաջնորդը պետք է կարողանա նաև կորդինացնել պետական համակարգի աշխատանքը 24/7 ռեժիմով՝ միևնույն ժամանակ փորձելով ներդաշնակ և հնարավորինս հանդուրժողական մթնոլորտ ձևավորել ներքաղաքական և հանրային կյանքում, այդ թվում՝ նաև կադրային հարցերում, հրաժարվելով այսօր էլ Հայաստանում շատ պոպուլ յար «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքից: Սակայն չի բացառվում, որ ներկայում անվտանգային իմունիտետից զրկված և հակառակորդ երկրների համար «պռախադնոյ դվորի» վերածված Հայաստանում փորձեր լինեն սաբոտաժի, վնասարարությունների և նման այլ գործողությունների: Հակաճգնաժամային երկրի ղեկավարը, հասկանալի է, պետք է ամենակոշտ գործիքակազմերով հետևողականորեն և համակարգային կերպով կասեցնի նման զարգացումները:

Ինչևէ, ապագա ղեկավարի կերպարի շուրջ շահագրգիռ քննարկումը թերևս նաև հանրային և փորձագիտական քննարկման առարկա կարող է լինել, և միգուցե այդ դեպքում հանրային և ներքաղաքական դաշտը, ինչպես նաև արտաքին շահագրգիռ խաղացողները ավելի հստակ պատկերացումներ կունենան Հայաստանի ապագա իշխանությունների համապարփակ նկարագրի մասին, իսկ ընդդիմադիր դաշտը զերծ կմնա անպտուղ մրցակցությունից և գզվռտոցներից»։

Tags: Tribune.amնիկոլառաջնորդ

Վերջին նորություններ

  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
  • Գազատարի վնասման պատճառով Աջափնյակում գազամատակարարում է դադարեցվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.