Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունն ու թաղումը տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը, հաղորդում է Tasnim-ը։
Հաղորդագրության համաձայն՝ հրաժեշտի արարողությունները տեղի կունենան Թեհրանի Իմամ Խամենեիի Մեծ մզկիթում հուլիսի 4-ին և 5-ին։ Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հուլիսի 6-ին Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղոմում և հուլիսի 9-ին՝ Մաշհադում։
Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների արդյունքում։

















