Իշխանություններն իրենց գլխավոր կեղծ քարոզիչներից մեկին՝ Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։
Պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացվող կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ արդեն տեսել ենք։ Այս որոշմամբ դրանց ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով։
Առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին դիմել կառավարությանը և պահանջել նույն պայմաններով պետական տարածք ստանալու իրավունք։ Եթե մերժեն, ապա վերջնականապես կհամոզվենք, որ այս իշխանությունների նմանատիպ որոշումները պետական քաղաքականության հետ կապ չունեն: Դրանք կայացվում են բացառապես նրանց համար, ովքեր սպասարկում են իշխանության օրակարգը»:
