Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։
Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնել են դեպքի վայր և պարզել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։
Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















