Բաքվի և Երևանի միջև անշրջելի և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Բաքուն բազմիցս կրկնել է խաղաղության պայմանագրի ստորագրման՝ նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ Սակայն Հայաստանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։