ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին iMessage-ի միջոցով տարածվող հերթական խարդախության մասին։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ քաղաքացիները շարունակում են iMessage հավելվածով ստանալ կեղծ հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են «Ճանապարհային ոստիկանության» անունից։
Նման հաղորդագրությունների նպատակն է խաբեությամբ հափշտակել քաղաքացիների ֆինանսական միջոցները։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չբացել նման հաղորդագրություններում առկա հղումները, անտեսել դրանք և բլոկավորել ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն։
