ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ իրականացված ստուգման արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Անդրանիկի փողոց 56/9 հասցեում) արձանագրվել է թերլիցքավորման դեպք։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ կասեցվել է խախտմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

















