• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Խայտառակություն՝ Երևանի կենտրոնում. Երևանը դարձրել են թմրանյութերի արտադրման «զավոդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
30/12/2024
/ Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Խայտառակություն՝ Երևանի կենտրոնում. Երևանը դարձրել են թմրանյութերի արտադրման «զավոդ»
0
SHARES
448
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հրապարակում ենք ՀՀ քաղաքացի Արմինե Համբարձումյանի բաց նամակն՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Դուք պարտավոր եք կարգի հրավիրել երկրից անտեղյակ քաղաքապետին ու իրեն ենթակա «թաղապետերին», ովքեր ըստ ինձ զբաղված են «թիթեռ նկարելով»:

Ինչպես հասկանում եմ, Երևանը դարձել է թմրանյութերի արտադրության «զավոդ», իսկ Կենտրոնը՝ գլխամաս: Երևանում օդի աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանաչափը, որն արդեն վտանգավոր է բնակիչների կյանքի և առողջության համար, կարող է առաջացնել քաղցկեղ, սրտի կանգ, սուր ալերգիկ ռեակցիա, շնչուղիների հիվանդություններ:

Կոնկրետ մեր բակում անտանելի օդ է, վառած յուղերի, ձեթի, գազի, թմրանյութերի, քիմիական նյութերի ու ծխի ծանր գարշահոտ, որն անտանելի է դարձրել մեր բնակպայմանները, հանգեցնում է ալերգիկ շոկի և սուր գլխացավերի, արյան ճնշման բարձրացման ընդհուպ մինչև քթից արյունահոսության: Այս հրապարակումս շտապ օգնության խնդրանք է՝ Երևանում առողջության և անվտանգության լուրջ խնդիրների լուծման համար, ինչպես նաև ուղղված է բարձրաձայնելու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անգործության մասին, ում բազմաթիվ դիմում-բողոքներ ենք ուղղել, սակայն որևէ էական արձագանք կամ միջամտություն չեն իրականացրել:

Ես խոսում եմ այս արդեն «հանցավոր» գործի մասին, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, կարծես թե, իրենց պաշտոններին վերաբերվում են անլուրջ՝ ասես խաղալով «Տուն-Տունիկ»: Պետրոսը փողոցներն ընկած անտենաներ է պոկում և մանկական հրճվանքով ինքն իրեն ծափ տալիս՝ կարծելով թե լուրջ գործով է զբաղված և թաղապետի ֆունկցիան սահմանափակվում է անտենա պոկելով և Ավինյանի կողքին քայլելով: Վերջերս տեղեկացա, որ մեր բակում ծանր յուղերի հոտին զուգահեռ զգալի է դարձել թմրանյութերի (մարիխուաննայի) հոտը բակում, և որպես ՀՀ քաղաքացի, ով մտահոգվում է իր ընտանիքի համար, կասկածներ ունեցա և դիմեցի պատկան մարմիններին՝ ստուգելու: Սակայն Պետրոս Պետոյանը և Տիգրան Ավինյանը խոչընդոտեցին ստուգմանը, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պետրոս Պետոյանն ընդհանրապես տեղյակ չէ թե’ Կենտրոն վարչական շրջանի, թե’ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պարտականությունների մասին, նա ընդհանրապես իր տեղում չէ: Քանի որ նա անգամ տեղյակ չէ, որ Առևտրի և սպասարկման վարչության պարտականությունն է ստուգել, թե ինչ գոծունեությամբ են զբաղվում հանրային սննդի օբյեկտները, ում իրենք գործունեության թույլտվություն են տվել, ինչպես նաև նախքան գործունեության թույլտվություն տալը պարտավոր են ստուգել հանրային սննդի օբյեկտների թե’ տեղակայված համակարգերի, և թե’ ծավալած գործունեության համապատասխանությունը օրենսդրական պահանջներին:

Իմ ընտանիքը բնակվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Լալայան փողոց ի 57 հասցեում, որը գտնվում է Մաշտոցի պողոտա 29 և 31 շենքերի բակային տարածքում։ Վերջին երեք տարիների ընթացքում այս փոքր տարածքում բացվել են չորս հանրային սննդի օբյեկտներ, որոնք լրջորեն աղտոտում են օդը և ստեղծում թունավոր միջավայր։ Սույն թվականի հոկտեմբեր ամսից բակում և մեր տանը շնչելը դարձել է անհնար, անտանելի: Տնտեսվարող սուբյեկտներն անգամ ավտոտնակներն են վարձակալում՝ ծավալելով կասկածելի գործունեություն: Ցանկացած անձ, ով այցելում է մեր բակ և տուն, ապշած է մնում, թե ինչպես ենք գոյատևում առկա գարշահոտի պայմաններում: Այս բիզնեսները, կարծես, գործում են Հայաստանի քաղաքաշինության և անվտանգության կանոնակարգերի խախտմամբ, սակայն նրանց տրամադրվել են գործառնական թույլտվություններ ըստ իս կասկածելի հանգամանքներում։

Այս հաստատությունների օդափոխության համակարգերը թողարկում են յուղոտ ծուխ և թունավոր արտանետումներ, որոնք ուղղակիորեն արտանետվում են դեպի մեր բակը՝ վտանգելով բոլոր բնակիչների առողջությունը։ Այս ամբողջ գարշահոտը լցվում է մեր տուն և վտանգում իմ ընտանիքի կյանքը: Իմ ընտանիքը, որը չի կարող խուսափել այս աղտոտումից, ծանր տառապանքներ է կրում. Իմ հայրը, ով երրորդ կարգի հաշմանդամ է և քաղցկեղով հիվանդ, դժվարությամբ է շնչում։ Իմ մայրը, ով նույնպես ուռուցք ունի, բախվել է առողջության վատթարացման խնդրի հետ, ստիպված պետք է վիրահատություն կրի՝ քաղաքային իշխանությունների անտարբեր և անհաղորդ վերաբերմունքի պատճառով։ Իմ քույրը, ով ունի ծանր ալերգիա, տառապում է լիմֆահանգույցների բորբոքմամբ, այտուցմամբ և շնչառական դժվարություններով՝ թունավոր օդին մշտապես ենթարկվելու հետևանքով։ Ստիպված ենք լինում Շտապօգնություն կանչել, քանի որ այդ գարշահոտից նրա մոտ ձևավորվում է Կվինկեի այտուց: Սակայն չնայած քաղաքապետ Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և այլ պատկան մարմիններին տեղյակ պահելուն, որևէ պատշաճ գործողություն չի ձեռնարկվել՝ խնդիրը լիարժեք կարգավորելու համար։

Որպես ՀՀ քաղաքացի, ես կարող եմ կասկածել, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր և տնտեսվարող սուբյեկտների հովանավորչություն: Այս խնդիրները ոչ միայն խախտում են Հայաստանի օրենքները (օրինակ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՀՇՆ 31-01-2014 ՀՐԱՄԱՆԻ կետ 26, որը արգելում է վնասակար աղմուկն ու արտանետումները բնակելի տարածքների մոտ), այլև անտեսում են մարդու հիմնարար իրավունքներն ու արժեքները։ Բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք փաստում են այս իրավիճակը, հասանելի են հետևյալ հղումով:

Սա ամբողջովին խայտառակություն է Երևանի կենտրոնի համար և, իմ կարծիքով, ուղղակի հանցագործություն քաղաքացիներին թունավորելու առումով՝ նախապատվությունը տալով տնտեսավարողների շահերին։ Իմ ընտանիքը այս տարածքում ապրում է արդեն 47 տարի և չպետք է ստիպված լինի դիմանալ այսպիսի անմարդկային պայմանների։ Որպես հայ, ես մտահոգվում եմ պատկան մարմինների պատասխանատվության բացակայությունից և քաղաքացիների առողջությունը առաջնահերթ չդարձնելու մոտեցումից։ Ես կցում եմ տեսանյութեր և հղումներ, որոնք ցույց են տալիս իրավիճակի լրջությունը։

Իմ ընտանիքը վտանգի տակ է, և ես բարձրաձայնում եմ Երևանի կենտրոնում տիրող այս խայտառակ վիճակի մասին։ Իմ ընտանիքի կյանքն ու բարեկեցությունը կախված են այս խախտումների անհապաղ հետաքննությունից, օրենքի կիրառությունից և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է առաջնահերթություն տա քաղաքացիների բարեկեցությանը և անհապաղ քայլեր ձեռնարկի քաղաքում նվազագույն կենսապայմանները ապահովելու համար։

Աննախադեպ է անտեսել ժողովրդի ձայնը կամ ձեռնարկել գործողություններ, որոնք վնասում են հանրային առողջությանը. այդպիսի գործողությունները ոչ միայն անպատասխանատու են, այլև՝ հանցավոր։ Քաղաքացիներն իրավունք ունեն ապահով և առողջ շրջակա միջավայրի, իսկ ղեկավարությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրականացումը։ Այս պատասխանատվությունների անտեսումը ոչ միայն խարխլում է հանրային վստահությունը, այլև վտանգում է քաղաքի ապագան։ Մենք կոչ ենք անում քաղաքապետին գործել Երևանի բնակիչների շահերից ելնելով՝ առանց ձգձգման։

Չնայած ինձ համար ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանը և Պետրոս Պետոյանը կարծես լուսնից ընկած լինեն, բոլորովին իրենց տեղում չեն և արհամարհում են քաղաքացիներին՝ ինչ-ինչ շահերից ելնելով (իմ կարծիքով)։

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Արմինե Համբարձումյան

Tags: նիկոլ փաշինյանTribune.amբաց նամակ

Recent Posts

  • Մենք մեր ձևով ենք անելու, մտքի գիգանտներ կան, իրանց լսես՝ վաղը Փաշինյանը կթռնի Կանադա
  • Ես իրենց ասում էի՝ մի փոշիացրեք ձայները, բայց ամբիցիաները վեր էին․ Սամվել Կարապետյան
  • Վայ քու արա, ամոթ ա․ որսորդ միության զենքերը դարձե՞լ են զենք-զինամթերք, ուռճացնում եք. փաստաբան
  • Կարող էինք երկիրը տանել ցնցումների, բայց մեզ կմեղադրեին․ Սամվել Կարապետյան
  • Տեսա, որ ընդդիմադիրները սպառում են իրենց, եթե ես չմասնակցեմ իմ դեմքով․ Սամվել Կարապետյան

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.