ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգեւոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրոնական, մշակութային խնդիրներին, ազգապահպանական հարցերին:
Զրուցակիցների խոսքով վերոնշյալ հարցերի վերաբերյալ եզդիական համայնքը ցուցաբերում է միասնականություն:
















