ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։
Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։

















