Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնումը, հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։
«Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ համատեղ տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը», — ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

