Նեոնացիզմը, ռուսաֆոբիան և Ուկրաինայի նկատմամբ մոլուցքը Գերմանիայի ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցին դարձրել են ամենաանօգուտ կանցլերը, իր սոցցանցերի էջում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հավելել է, որ գերմանացի քաղաքական գործիչը նույնիսկ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցին է ավելի լավը դարձնում։
«Մերցը պարզապես ողորմելի ամոթ է: Նրա նեոնացիզմը, ռուսաֆոբիան և Ուկրաինայի նկատմամբ մոլուցքը նրան դարձրել են Գերմանիայի ամենաանօգուտ կանցլերը։ Նույնիսկ Շոլցն է ավելի լավը համեմատության մեջ»,-գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը կոչ է արել գերմանացիներին «ազատվել» Մերցից, նախքան նա երկիրը Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ կներքաշի։ Նա գերմանացիներին հիշեցրել է, որ նման բախումների արդյունքները լավ հայտնի են։

