Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Քրեական վարույթը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»:
Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։