Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, հաղորդում են ՏԱՍՍ-ը և «Осторожно, новости»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Ինքնաթիռը կործանվել է Սերգիև Պոսադ քաղաքային շրջանում՝ վայրէջքի մոտենալիս։ Բախման պահին այն բռնկվել է։ Ինքնաթիռում եղել է երկու մարդ, որոնք մահացել են։
Անվտանգության ուժերի հետ սերտորեն կապված Shot Telegram ալիքի տվյալներով՝ մահացածները հրահանգիչն ու օդաչուն են եղել։ 112 Telegram ալիքի տվյալներով՝ մահացածներն են օդաչուն և ինքնաթիռի սեփականատերը։
Ինքնաթիռի կործանման պատճառը չի հաղորդվել։ Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը ավելի ուշ հայտարարել է, որ վթարը կարող էր տեղի ունենալ օդաչուի սխալի պատճառով։

















