Իրանի հետ հակամարտության սրացումը թանկ կարժենա ԱՄՆ-ի և Իսրայելի վրա։ Այս մասին հայտարարել Է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Դենիել Դևիսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սոցցանցի իր էջում:
«Եթե իրավիճակը ծայրահեղության հասնի, դա կարող է ոչնչացնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ոչնչացնելով դրանք որպես լիարժեք գործող հասարակություններ։ Մինչդեռ շատերը Թեհրանին համարում էին թույլ հակառակորդ, իրանցիները բարձր կրթված և խորաթափանց են, և նրանք իրենց ձեռքերում հաղթաթղթեր ունեն», — նշել է նա։
Ըստ Միրշայմերի, Թեհրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը ընկալում է որպես գոյաբանական։ Մինչդեռ Վաշինգտոնը և Թել Ավիվը ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում Իրանի դեմ։ Փորձագետը նշել է, որ Սպիտակ տունը պետք է հրաժարվի սրացման ցանկացած մտքից և սկսի մտածել փախուստի ուղիների մասին։

















