Հուլիսի 23-ին օկուպացված Մեխակավանում տեղի է ունեցել ականի պայթյուն։
Այս մասին նշվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների հայտարարության մեջ։
Հաղորդվել է, որ գյուղի բնակիչ, 1979 թվականին ծնված Էլշան Բահլուլ օղլու Շամիլովը վիրավորվել է ականի պայթյունից՝ տրակտորով չականազերծված տարածքում հողը վարելիս։
Դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
