Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինան անվանել է ահաբեկչական պետություն և հայտարարել, որ Հունգարիան չի հանձնվի դրան։
Էշտերգոմում նախընտրական միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Օրբանը հիշեցրել է, որ Ուկրաինան «պայթեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարը, դադարեցրել Ռուսաստանից Հունգարիա գազի տարանցումը, նավթային շրջափակում սահմանել Հունգարիայի վրա և այժմ ամեն օր գնդակոծում է Ռուսաստանի տարածքում գտնվող գազատարի այն հատվածները, որոնք Հունգարիային մատակարարում են Ռուսաստանից»։
«Դա ահաբեկչական պետություն է։ Հարցն այն է, թե արդյոք մենք կհանձնվենք ահաբեկչությանը։ Եվ մեր պատասխանը՝ ոչ»։ Մենք բանակցում ենք բոլորի հետ. մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չպետք է պատահի, որ ինչ-որ մեկը շանտաժի ենթարկի մեզ, սպառնա մեզ կամ փորձի առավելություն ստանալ մեզ նկատմամբ։ «Մենք երբեք դա թույլ չենք տա», — ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ այս պատճառով կառավարությունը որոշել է դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը և կշարունակի արգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը, մինչև այն չվերսկսի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։

















