Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ,+92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում ուժերն է չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:
Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել 0:5 հաշվով. հաղթանակի դեպքում Չալոյանը կկարողանար բրոնզե մեդալ ապահովել:
Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: